Jump to content

Նեգրուհի (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեգրուհի
տեսակգեղանկար և ուրվանկար
նկարիչԱննա Բլինսկա-Բոհդանովիչ
տարի1884
բարձրություն63 սանտիմետր
լայնություն48,5 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎարշավայի ազգային թանգարան և Վարշավայի ազգային թանգարան
հավաքածուՎարշավայի ազգային թանգարան
սեփականատերԴոմինիկ Վիտխե-Եժևսկի և Վարշավայի ազգային թանգարան
Ծանոթագրություններ
 A Black Woman by Anna Bilińska-Bohdanowiczowa Վիքիպահեստում

Նեգրուհի (լեհ.՝ Murzyn), լեհ նկարչուհի Աննա Բլինսկա-Բոհդանովիչի 1884 թվականին ստեղծած ռեալիստական դիմանկար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարը գողացել են։ Այն վերականգնվել է 2012 թվականին[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բլինսկա-Բոհդանովիչը կտավը նկարել է 1884 թվականին Փարիզում։ Այն բաց ֆոնի վրա արված սևական կնոջ դիմանկար է։ Կինը պատկերված է գոտկատեղից վերև՝ կիսամերկ, սպիտակ հագուստով, բաց կրծքով, կրում է ոսկյա վզնոց և կարմիր գլխակապ։ 19-րդ դարի վերջում էկզոտիկ անձին նկարելը հանրաճանաչ թեմա էր։ Նկարիչը ստորագրել է կտավի վերևի աջ անկյունում` գրելով իր ազգանունը և ստեղծման ամսաթիվը[3]։

Նկարն ի սկզբանե պատկանել է Դոմինիկ Վիտխե-Եժևսկուն, որը 1933 թվականին կտավն ի պահ է տվել Վարշավայի ազգային թանգարանին։ 1939 թվականին թանգարանը կտավը ձեռք է բերել 700 զլոտիով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կտավը գողացել են անհայտ հանգամանքներում, և 1945 թվականից ի վեր Լեհաստանի իշխանությունները փնտրում էին այն։ 2011 թվականին նկարը հայտնվել է Գերմանիայի մի աճուրդում։ Այն վերականգնվել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ջանքերով և Citi Handlowy Bank-ի Kronenberg հիմնադրամի աջակցությամբ։ 2012 թվականից կտավը կրկին ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://cyfrowe.mnw.art.pl/en/catalog/517992
  2. 2,0 2,1 "Murzynka" wróciła do Muzeum Narodowego
  3. «Negress Back in the National Museum». Dzieje.pl. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.